Կաշխատենք միասին Հնդկաստան-Հայաստան համագործակցությունը զարգացնելու համար․ Հնդկաստանի արտգործնախարարը՝ Միրզոյանին
![](/timthumb.php?src=disc/10-06-24/f3cdbcf41c2d3c414a50d313d6716db6.jpg&w=450)
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար վերընտրված Սուբրամանյամ Ջայշանկարն արձագանքել է ՀՀ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի շնորհավորանքին։
Այս մասին Հնդկաստանի արտգործնախարարը գրառում է կատարել X-ի միկրոբլոգում։
«Շնորհակալություն շնորհավորանքների համար։ Մենք միասին կաշխատենք՝ զարգացնելու Հնդկաստան-Հայաստան համագործակցությունը»,-ասված է նրա գրառման մեջ։