Լեհաստանի զինագործարանում պայթյուն է որոտացել․ կա զոհ
![](/timthumb.php?src=disc/10-06-24/e243020d3e99ead52189638e6c777ad9.jpg&w=450)
Լեհաստանի կենտրոնական Սկարժիսկո-Կամեննա բնակավայրի մերձակայքում գտնվող MECKO զինագործարանում մի քանի պայթյուն և խոշոր հրդեհ է տեղի ունեցել: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։
Միջադեպի հետևանքով 1 մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել:
Լեհական հեռուստատեսությունը հայտնել է, որ այս գործարանում արտադրում են հրթիռներ. չի հստակեցվում, թե հատկապես ինչպիսի:
Միջադեպի պատճառները պարզվում են։
Դեպքի վայր ժամանած հրշեջները մեկուսացրել են հրդեհը։