Արտակարգ իրավիճակ՝ Վանաձոր-Ալավերդի ճանապարհին․ ճանապարհը երկկողմանի փակվել է
![](/timthumb.php?src=disc/10-06-24/f0f7f75817a5b4369367a74fe10e6a53.jpg&w=450)
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Թումանյանի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի Քոբայրի վանքի ճանապարհին, քարաթափում է տեղի ունեցել, ինչի հետևանքով ճանապարհը փակվել է:
Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հողազանգվածը թափվել և լցվել է նաև երկաթգծի վրա:
Այս պահին իրականացվում են մաքրման աշխատանքներ՝ միանգամից մի քանի հատվածներում, քանի որ քարաթափումն ու փլուզումները տարբեր հատվածներում են եղել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ քարաթափման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։