Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին․ քննարկել են հայ-ադրբեջանական բանակցությունների գործընթացը
![](/timthumb.php?src=disc/10-06-24/d218986ddf2b30a82016678d0926966e.jpg&w=450)
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 10-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:
Քննարկվել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում, հայ-ադրբեջանական բանակցությունների գործընթացը, Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը:
Զրույցի առանցքում են եղել Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաեւ երկկողմ փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարության, խոսքի ազատության եւ մարդու իրավունքներին վերաբերող բարեփոխումներին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցության ընդլայնման քննարկումներն առաջիկա փոխայցերի ընթացքում: