Կայացել է Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը
![](/timthumb.php?src=disc/10-06-24/9c289a5a756bf159f448cc4f6d389a11.jpg&w=450)
Հունիսի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։
Հանդիպման ժամանակ կողմերը վստահություն են հայտնել, որ պաշտպանության ոլորտում Ադրբեջանի և Վրաստանի համագործակցությունը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը։
Քննարկվել են նաև ռազմական և ռազմակրթական ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։