Մոուրինյուն նշել է Եվրո-2024-ի ֆավորիտներին
![](/timthumb.php?src=disc/09-06-24/f14750ea88f0894152e7bcb71992e7db.jpg&w=450)
«Ֆեներբահեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է հունիսի 14-ին Գերմանիայում մեկնարկող Եվրո-2024-ի ֆավորիտներին։
«Պորտուգալիան, Անգլիան, Ֆրանսիան, որոնց հաջորդում են Գերմանիան և Իսպանիան: Իտալիան կարո՞ղ է դառնալ Եվրոպայի չեմպիոն։ Ես չեմ հավատում. Նրանք այնքան էլ տաղանդավոր սերունդ չունեն, չեմ հավատում, որ նրանք նորից կհաղթեն»,- RTP 3-ին տված հարցազրույցում ասել է մասնագետը։
Իտալիան հաղթել է անցած առաջնությունում՝ եզրափակիչում 11 մետրանոցներով առավելության հասնելով Անգլիայի նկատմամբ։ Եվրո-2024-ի խմբային փուլում թիմը կհանդիպի Ալբանիայի, Իսպանիայի և Խորվաթիայի հետ: