Գեղարքունիքում 23-ամյա վարորդը «ԶԻԼ» ավտոցիստեռնով գլխիվայր հայտնվել է դաշտում (լուսանկարներ)
![](/timthumb.php?src=disc/09-06-24/80026c6b807801fc11f8cee79287ad69.jpg&w=450)
Այսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13:15-ի սահմանում Երևանի բնակիչ 23-ամյա Կարեն Ա.-ն իր վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 56 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։