Իսրայելի օդուժի հարվածներից Ռաֆահում 12 պաղեստինցի է զոհվել
![](/timthumb.php?src=disc/30-05-24/1ecd0856e8ee865d62dbb72379fc82c4.jpg&w=450)
Իսրայելական ուժերի կողմից Գազայի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի վրա ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 12 պաղեստինցի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:
Գազայի բժշկական ոլորտի աղբյուրները հայտնել են, որ զոհված 12 պաղեստինցիները խաղաղ բնակիչներ են: Իսրայելի ավիահարվածների հետևանքով նաև կան դեռևս չհստակեցված թվով վիրավորներ:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը միջազգային միջնորդներին տեղեկացրել էր Իսրայելի հետ անուղղակի բանակցություններին մասնակցությունը դադարեցնելու մասին, մինչև Իսրայելը չդադարեցնի ռազմական գործողությունը Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում: