Շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու դի
![](/timthumb.php?src=disc/30-05-24/54bd52077e2e2f1a8401e3e0c9190708.jpg&w=450)
Այսօր՝ մայիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին Երևանի 1-03 շտապօգնությունից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Դրոյի փողոցի 6-րդ շենք, որտեղ բակում հայտնաբերել են տղամադրու դի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 57-ամյա Հայկ Թ.-ն է:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: