39-ամյա տղամարդու մոտ ատրճանակ և ծալովի դանակ է հայտնաբերվել
![](/timthumb.php?src=disc/30-05-24/dcde5c27c26844d5cc619b5a95e30442.jpg&w=450)
Իրացնելով ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ-ում ստացված օպերատիվ տեղեկությունները՝ մայիսի 29-ին Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում հայտնաբերվել, ապօրինի զենք-զինամթերք պահելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել և, իր վարած «ՎԱԶ-21015»-ով հանդերձ, ոստիկանության Կոտայքի բաժին է տեղափոխվել Աբովյան քաղաքի բնակիչ 39-ամյա տղամարդը: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են «EKOL Aras Magnum» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 1 փամփուշտով, և ծալովի դանակ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին: