Ակցիայի մասնակիցներին կոչ ենք անում չխախտել օրենքն ու ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին․ ոստիկանություն
![](/timthumb.php?src=disc/30-05-24/9479de7dd3f4598b49e692e4086e7ee1.jpg&w=450)
Այս պահին Հանրապետության հրապարակում ընթացող ակցիայի որոշ մասնակիցներ հարվածներ են հասցրել ոստիկաններին։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
«ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է կատարել օրենքով իրեն վերապահված գործառույթները։ Ցանկացած հակաօրինական արարք ստանալու է համապատասխան քրեաիրավական գնահատական։
Ակցիայի մասնակիցներին կոչ ենք անում չխախտել օրենքն ու ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին», - ասված է հայտարարության մեջ։