Հանրապետության հրապարակում իրավիճակը լարվեց
![](/timthumb.php?src=disc/30-05-24/a49cc85fdf41f8c4eaddf69f62b58fec.jpg&w=450)
Հանրապետության հրապարակում իրավիճակը բավականին լարված է բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև։
Բագրատ Սրբազանը ոստիկաններին հորդորեց նրանց հետ գնալ և չսադրել մարդկանց։
«Հանդարտվեք, ոչ մեկ չշարժվի։ Կոնկրետ ասեք՝ ի՞նչ եք ուզում ասել, հրահրում եք, ամբողջ պատասխանատվությունը ձեզ վրա է մնալու։ Եկել եք ի՞նչ, ու՞մ պաշտպանելու, էն ստախոսը նստել է դահլիճում, ձեզ էլ նետել է փողոց, հետ գնացեք, փողոցը փակել եք դուք, երթևեկելի մասն էլ փակել եք դուք»,- բարձրախոսով հայտարարեց Բագրատ սրբազանը՝ դիմելով ոստիկաններին։