ԱԺ-ում կշարունակեն քննարկել 2023-ի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը. ովքե՞ր կմասնակցեն նիստին. «Ժողովուրդ»
![](/timthumb.php?src=disc/30-05-24/3d1da0ef3b4c32a9aa3ab2c9044ac05e.jpg&w=450)
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր ԱԺ հանձնաժողովներում շարունակվելու են ՀՀ 2023թ.-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:
Խորհրդարան են գնալու Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը եւ Մարդու իրավուքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ զեկույցը ներկայացնելու:
Նշենք, որ ՀՀ 2023թ.-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան զեկույցները նախ քննարկվելու են հանձնաժողովներում, հետո արդեն ԱԺ քառօրյա նիստերում՝ կրկին վարչապետի, նախարարների եւ մյուս պաշտոնյաների մասնակցությամբ»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: