Հիմնովին վերանորոգվել և վերազինվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ևս մեկ բաժանմունք. ԱՆ
![](/timthumb.php?src=disc/29-05-24/d952573c256b0172d5182e9fb6268f6f.jpg&w=450)
Հիմնովին վերանորոգվել և վերազինվել է առողջապահության նախարարության «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ևս մեկ բաժանմունք: Այդ մասին ասված է ՀՀ ԱՆ-ի Ֆեյսբուքի էջում։
«Տղամարդ պացիենտների համար հատկացված բաժանմունքում արդեն առկա են բոլոր պայմանները արժանավայել ու որակյալ ստացիոնար բուժօգնություն ստանալու համար:
Շինարարության և վերազինման համար Կառավարությունը հատկացրել է 62.5 մլն ՀՀ դրամ։
Նախորդիվ վերանորոգվել էր նաև կենտրոնի արտահիվանդանոցային, ինչպես նաև նևրոտիկ բնույթի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման համար նախատեսված բաժանմունքները:
Բաժանմունք առ բաժանմունք վերանորոգելով` «Ավան» հոգեկան առողջության կենտրոնը մոտ ապագայում կլինի ամբողջովին վերանորոգված ու վերազինված»,- նշված է գրառման մեջ: