Բագրատ Սրբազանն աջակիցների հետ շրջափակել է ՆԳՆ շենքը (լուսանկարներ)
Բագրատ Սրբազանն աջակիցների հետ այս պահին շրջափակել է ՆԳՆ շենքի մուտքերը, որպեսզի ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը չկարողանա գնալ Ազգային ժողով։
Նրանք պտույտ են գործում ՆԳՆ շենքի շուրջ։
Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանը շարժման աջակիցների հետ առավոտյան Սուրբ Աննա եկեղեցու բակից քայլերթով եկավ ՆԳՆ շենք՝ հանդիպելու ՆԳ նախարար Վահե Ղազարյանի հետ։
Նրա հետ հանդիպման իջան ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը, ՆԳՆ անվտանգության վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը, ապա ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։
Նարեկ Սարգսյանը Սրբազանին ասաց, որ օրվա մեջ Վահե Ղազարյանը կընդունի միայն Սրբազանին, սակայն Սրբազանն ասաց, որ Վահե Ղազարյանը պետք է իջնի ներքև։