Ոստիկանների դրսևորած անվայել պահվածքից հետո անհրաժեշտ է մտածել՝ արդյո՞ք պետք է նրանց ընտանիքի անդամների համար եկեղեցական արարողություններ կատարել. Արշակ սրբազան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը տելեգրամյան իր ալիքում կրկին անդրադարձել է Սարդարապատի հուշահամալիրի մոտ տեղի ունեցած միջադեպին․
«Սարդարապատի հուշահամալիրում Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականների հանդեպ ոստիկանների դրսևորած անվայել պահվածքից հետո անհրաժեշտ է մտածել, թե արդյո՞ք պետք է նրանց և նրանց ընտանիքի անդամների համար եկեղեցական արարողություններ կատարել:
Հարգանքս բոլոր ազնիվ ոստիկաններին, բայց նրանք հնարավորություն ունեն տարբերակվելու նրանցից, ովքեր ստրկամտորեն տրվելով հրահանգավորողների քմահաճույքին՝ փորձում են անարգել Քրիստոսի Խաչն ու Եկեղեցին»,-գրել է Արշակ սրբազանը: