ԱԺ ՔՊ խմբակցությունը փակ հանդիպում կունենա Արարատ Միրզոյանի հետ. պատգամավորներն են պահանջել. «Ժողովուրդ»
![](/timthumb.php?src=disc/29-05-24/f73d7ac8b001f7baab86ffc11fbcace7.jpg&w=450)
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջին շրջանում տեղի ունեցող արտաքին քաղաքական փոփոխությունների ֆոնին իշխանական պատգամավորները արտգործնախարար Արարատ Միրզոյանին կանչել են ԱԺ:
ՔՊ-ականների եւ Արարատ Միրզոյանի հանդիպումը տեղի կունենա մայիսի 31-ին՝ փակ ֆորմատով:
«Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ գրել էր, որ դեռ ապրիլին ԱԺ-ում նախատեսված էր հանդիպում արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ. սակայն, հանդիպումը չի կայացել:
Արարատ Միրզոյանը պատճառաբանել է, թե առաջիկայում կարեւոր արտագնա այցեր ունի: Կարճ ասած՝ խմբակցության հետ «թիթեռ» նկարելու ժամանակ չունի»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: