Աղետի գոտիներում իրականացվող աշխատանքներում կա կամավորների ներգրավման անհրաժեշտություն. ԱՍՀՆ
![](/timthumb.php?src=disc/28-05-24/133c241b693d93525b5d63f42d727685.jpg&w=450)
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ Լոռու և Տավուշի մարզերի աղետի գոտիներում իրականացվող աշխատանքներում կա կամավորների ներգրավման անհրաժեշտություն։
«Եթե պատրաստ եք որպես կամավոր ներգրավվել Լոռու և Տավուշի մարզերում իրականացվող աշխատանքներում, խնդրում ենք լրացնել Ձեր տվյալները https://kamavor.mlsa.am/ հարթակում։
Ըստ լրացված հայտի և անհրաժեշտության՝ վաղվանից Ձեզ հետ կապ կհաստատվի»,- ասված է հաղորդագրության մեջ։