Սերգեյ Պետրոսյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում
![](/timthumb.php?src=disc/28-05-24/29fc280b62b2530df38d465c0c921714.jpg&w=450)
Հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր, որով գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ, գնդապետ Սերգեյ Հովսեփի Պետրոսյանին։
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։