Լարված իրավիճակ` եգիպտա-իսրայելական սահմանին
![](/timthumb.php?src=disc/27-05-24/9adafd45599de01127d15db05596be3b.jpg&w=450)
Երկուշաբթի Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահ անցակետում իսրայելցի զինվորականների հետ փոխհրաձգության հետևանքով եգիպտոսցի սահմանապահ է սպանվել։ Իսրայելական Haaretz թերթը հաղորդում է, որ հրաձգության հետևանքով վիրավորվել է ևս մի քանի մարդ։ Եգիպտոսի և Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ հետաքննում են միջադեպը։
Ըստ Haaretz-ի տեղեկության՝ իսրայելցի զինվորականները պնդում են, որ եգիպտոսցին առաջինն է կրակ բացել իսրայելցիների վրա, սակայն կողմերը հարցի վերաբերյալ դեռ պաշտոնական եզրակացություն չեն արել։