Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը աշխատանքային քննարկում է կազմակերպել
![](/timthumb.php?src=disc/27-05-24/445d5227e7f8bb6bf9de5fb0af9a578f.jpg&w=450)
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 27-ին կազմակերպել է աշխատանքային քննարկում «Հանրային տեղեկատվության մասին», «Կիբեռանվտանգության մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթների վերաբերյալ:
Քննարկմանը մասնակցել են Ներքին գործերի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Արդարադատության նախարարությունների, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության, Կենտրոնական բանկի, «ԷԿԵՆԳ» փակ բաժնետիրական ընկերության եև «ՀՀ տեղեկատվական համակարգերի գործակալության» հիմնադրամի ներկայացուցիչներ: