40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում վճարումների գործընթացը շարունակվում է
![](/timthumb.php?src=disc/27-05-24/106eb77b900cff44ec417eaa57cefcd0.jpg&w=450)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով նախատեսված 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում վճարումների գործընթացը շարունակվում է։
Միջոցառման շրջանակում աջակցություն է ստացել՝
☑️ հոկտեմբեր ամսվա համար՝ 111 646 անձ,
☑️ նոյեմբեր ամսվա համար՝ 103 600 անձ,
☑️ դեկտեմբեր ամսվա համար՝ 103 369 անձ,
☑️ հունվար ամսվա համար՝ 103 640 անձ,
☑️ փետրվար ամսվա համար՝ 102 815 անձ,
☑️ մարտ ամսվա համար՝ 100 918 անձ,
☑️ ապրիլ ամսվա համար՝ 102 244 անձ։