2003 թ.-ից հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում. խափանման միջոցը՝ կալանք
![](/timthumb.php?src=disc/27-05-24/d44da362af4658aaf6a4711cdb96adfe.jpg&w=450)
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները մայիսի 27-ին, ժամը 2.10-ին, Երևան-Հռոմ չվերթի հաշվառումից հետո գծային բաժին են տարել և ձերբակալել 44-ամյա Զոհրապ Մ.-ին: Նա 2003 թ. նոյեմբերի 7-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի (Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: