Վեհափառի հանդիսապետությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ աղետի հետևանքով զոհվածների համար
![](/timthumb.php?src=disc/27-05-24/4d024c7f22338ad84940005369902fb6.jpg&w=450)
Մայիսի 27-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կատարվեց հոգեհանգստյան կարգ Լոռու և Տավուշի մարզերում բնական աղետի հետևանքով զոհ գնացած հայորդիների համար։
Սուրբ Էջմիածնի միաբանությունը և ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք բարձրացրեցին անմեղ զոհերի հոգիների հանգստության, ինչպես նաև աղետից տուժածների և վիրավորների շուտափույթ ապաքինման համար։