Վրաստանի խորհրդարանը կգործարկի օտարերկրյա գործակալների մասին օրենքի վետոյի հաղթահարման ընթացակարգը
![](/timthumb.php?src=disc/24-05-24/3a23aa65be44ed3dc26070dd6e702e6e.jpg&w=450)
Վրաստանի խորհրդարանը մայիսի 27-ից կգործարկի երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոյի հաղթահարման ընթացակարգը, որը սահմանվել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Վրաստանի օրենսդիր մարմնի հաղորդագրությունը:
Նշվում է, որ մայիսի 27-ին տեղի կունենա խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նիստը: Հիմնական հարցերից մեկը, որը կբարձրացվի, կլինի նախագահի վետոն օտարերկրյա գործակալների մասին օրենքի վերաբերյալ: Եթե հանձնաժողովը հավանություն տա վետոյի հաղթահարմանը, հարցը կդրվի խորհրդարանի մայիսի 28-ի լիագումար նիստին: