Մոլդովացի ֆերմերները երաշտի պատճառով դիմել են իշխանություններին
![](/timthumb.php?src=disc/24-05-24/71d9c72bbc49bbe8e555f1386664c25e.jpg&w=450)
Մոլդովայում ֆերմերներն իշխանություններից պահանջում են անհապաղ հանձնաժողովներ ստեղծել՝ երաշտի վնասը գնահատելու նպատակով։
Այս մասին նշվում է «Ֆերմերների ուժը» ասոցիացիայի կողմից ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածված հայտարարության մեջ։
Ասոցիացիան Մոլդովայի գյուղատնտեսության նախարարությունից պահանջում է մարզերում անհապաղ ստեղծել մասնագիտացված հանձնաժողովներ՝ երաշտից տուժած տարածքները բացահայտելու և գյուղատնտեսությունում աղետ հայտարարելու համար։
«Երկրի շատ շրջաններ տուժել են երաշտից։ Ստուգումը պետք է իրականացվի բոլոր շրջաններում, իսկ երաշտից տուժած տարածքներում պետք է աղետ հայտարարվի»,- նշվում է հայտարարության մեջ։