Ռուսաստանը պատրաստվում է աֆրիկյան մի շարք երկրներում դեսպանատներ բացել
![](/timthumb.php?src=disc/24-05-24/bf10c67a2f29407f5c6fa6e4e4e5f5c4.jpg&w=450)
Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է լիարժեք գործող դիվանագիտական ներկայացուցչություններ բացել աֆրիկյան երկրներում՝ մասնավորապես՝ Հարավային Սուդանում, Նիգերում և Սիերա Լեոնեում։
Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Այժմ մենք պատրաստվում ենք լիարժեք դիվանագիտական ներկայացուցչություններ բացել Սիերա Լեոնեում, Նիգերում և Հարավային Սուդանի Հանրապետությունում»,- ասել է նախարարն Աֆրիկայի օրվա կապակցությամբ կազմակերպված ընդունելության ընթացքում։