Ծառը կոտրվել և ընկել է ավտոճանապարհին՝ այն դարձնելով երկկողմանի փակ
![](/timthumb.php?src=disc/24-05-24/9b76e952ef23a71e4b1937ce6774b7d3.jpg&w=450)
Մայիսի 23-ին՝ ժամը 22։30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 14-րդ փողոցի թիվ 40 շենքի մոտակայքում ուժեղ քամուց ծառը շրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ծառը (մոտ 10 մ) արմատախիլ է եղել և շրջվել ավտոճանապարհին, ինչից ավտոճանապարհը երկկողմանի փակվել է։ Փրկարարները սահմանազատել են տարածքը․ ծառը հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։