Ցավակցում և զորակցում ենք Իրանի ժողովրդին. Բագրատ Սրբազանը գրառում է կատարել սգո մատյանում
![](/timthumb.php?src=disc/23-05-24/2d4d4cfd0f70f9adf1891e6949a649ef.jpg&w=450)
Բագրատ Սրբազանը այցելել է Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և գրառում կատարել ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող այլ պաշտոնյաների ողբերգական մահվան կապակցությամբ բացված ցավակցությունների մատյանում։
«Այս պահին մենք ցավակցում, զորակցում և սգում ենք։ Թե նրանց մահը ինչպես կազդի հայ-իրանական հարաբերությունների վրա՝ չեմ կարող ասել։ Մեր սիրտը, մեր աղոթքներն Իրանի ժողովրդի հետ են, իրենց հոգևոր առաջնորդի հետ են»,-լրագրողների հետ զրույցում ասաց Սրբազանը։