Կապանում փորձել են hրկիզել Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող «Lexus»-ը
![](/timthumb.php?src=disc/21-05-24/60014a6222a708f47f53a47cab1e2e3c.jpg&w=450)
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 19։30-ի սահմաններում քաղաքացիները ահազանգել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կապանի բաժին և հայտնել, որ Կապանի քաղաքապետարանի ու մշակույթի տան մոտ ավտոմեքենա է այրվում։
Նմանատիպ ահազանգ ստացվել է նաև Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատ, սակայն մինչ հրշեջների ժամանումը քաղաքացիները մարել են կայանված վիճակում գտնվող «Lexus lx 570» մակնիշի 055 QQ 55 համարանիշի ավտոմեքենայի դիմային հատվածում առաջացած կրակը։
Ավտոմեքենան սպասարկում է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանին։
Դեպքի վայր են ժամանել Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզի ԱԱԾ աշխատակիցները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները: