Ալիևն այցելել է Ադրբեջանում Իրանի դեսպանատուն և ցավակցություն հայտնել
![](/timthumb.php?src=disc/21-05-24/1753fe82002178fbe93bd79af480a973.jpg&w=450)
Մայիսի 21-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և ցավակցություն հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Իբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդուլլահիանի և նրանց ուղեկցող այլ անձանց ողբերգական մահվան կապակցությամբ։
ԱՊԱ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։