2024-ին ՀՀ-ում արձանագրվել է այլ երկրներից կարմրուկի 15 բերովի դեպք
![](/timthumb.php?src=disc/21-05-24/fa327c7d268ffd64b130a6d27a966aef.jpg&w=450)
2024 թվականին ՀՀ-ում արձանագրվել է այլ երկրներից կարմրուկի 15 բերովի դեպք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Ճամփորդելուց առաջ համոզվե՛ք, որ ունեք պատվաստման 2 դեղաչափ:
Միայն ժամանակին և լիարժեք իրականացված պատվաստումները կարող են կանխել կարմրուկը և դրա հետևանքով առաջացած բարդությունները»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: