ԵՄ-ն և Մոլդովան համաձայնագիր են կնքել անվտանգության բնագավառում գործընկերության շուրջ
![](/timthumb.php?src=disc/21-05-24/9a069d0073271d56503b4622c3dd028a.jpg&w=450)
Եվրամիությունը և Մոլդովան համաձայնագիր են ստորագրել պաշտպանության և անվտանգության բնագավառում գործընկերության վերաբերյալ: Այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Մոլդովան դարձավ առաջին երկիրը, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր կնքեց Եվրոպական Միության հետ: Նման գործընկերությունը կմեծացնի այս երկրի կայունությունը: Այն թույլ կտա միասին լուծել անվտանգության բնագավառի խնդիրները, ավելի արդյունավետ դարձնել մեր փոխգործակցությունը, ուսումնասիրել համագործակցության նոր բնագավառներ», - գրել է Բորելը X սոցիալական հարթակում։
Reuters-ի փոխանցմամբ՝ մարտին Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ստորագրել է պաշտպանական համագործակցության համաձայնագիր Ֆրանսիայի հետ՝ նշելով, որ Ռուսաստանը նորից ջանքեր է գործադրում՝ ապակայունացնելու Մոլդովան։