Ռուս-աֆղանական առևտրաշրջանառությունը աճել է 500%-ով
![](/timthumb.php?src=disc/19-05-24/4a56d381a43ef74205d4bb97a18bd550.jpg&w=450)
Թալիբներից հետո Ռուսաստանի և Աֆղանստանի միջև առևտուրն աճել է գրեթե 500%-ով։ Այդ մասին հայտնել է Աֆղանստանում ռուսական բիզնես կենտրոնի ղեկավար Ռուստամ Խաբիբուլինը։
Ըստ Խաբիբուլինի՝ շրջանառությունը հատել է մեկ միլիարդ դոլարի սահմանագիծը, թեև դեռ 2022 թվականին այն չէր գերազանցում 170 միլիոն դոլարը․ «Դա տեղի ունեցավ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի փախուստի պատճառով, որոնք ամեն կերպ խոչընդոտում էին տնտեսական ակտիվ զարգացմանը և երկու երկրների հարաբերություններին»։