Փրկարարները Փամբակ գետից դուրս են բերել ռեստորանի աշխատակցուհու դին
![](/timthumb.php?src=disc/17-05-24/6f365278cf03c4af12f6957077622b07.jpg&w=450)
Մայիսի 15-ին, ժամը 14:05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում քաղաքացի է կորել (ենթադրվում է, որ ընկել է Դեբեդ գետը):
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մարտական հաշվարկներ:
Փրկարարները Դեբեդ գետի երկայնքով իրականացրել են որոնողական աշխատանքներ:
Մայիսի 17-ին, ժամը 14:55-ին փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են քաղաքացի Ե. Գ.-ի դին (ծնված 1966 թ․) և դուրս բերել գետից:
Shamshyan.com–ն ավելի վաղ գրել էր, որ «Եդեմ» ռեստորանի աշխատակցուհի անզգուշաբար ընկել է գետը։