Փրկարարներն ավտոմեքենաների վրայից հեռացրել են սյունը և ծառը
![](/timthumb.php?src=disc/17-05-24/6506e1bb886f0ed7b2c784a8818e2f73.jpg&w=450)
Մայիսի 16-ին, ժամը 15:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիտոգրադյան փողոցում էլեկտրական սյունն ընկել է «Nissan», իսկ ծառը՝ «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաների վրա:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Փրկարարներն ավտոմեքենաների վրայից հեռացրել են սյունը և ծառը: