Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
![](/timthumb.php?src=disc/17-05-24/034746e92285bb4e420b753c52c310dc.jpg&w=450)
Մայիսի 16-ին, ժամը 18:52-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքային մարզադաշտի մի հատվածում անձրևաջրեր են լցվել. հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները պոմպի միջոցով հեռացրել են մոտ 700 լիտր ջուր: