Երևանի մետրոպոլիտենը «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում կաշխատի արտակարգ ռեժիմով
![](/timthumb.php?src=disc/15-05-24/61109c422951acbe9deaa05ee2e8072f.jpg&w=450)
Երևանում անցկացվելիք «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակներում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։
Միայն մայիսի 18-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն մայիսի 19-ին ժամը 01։00-ին։