Իշխանությունը փորձում է կոշտ միջոցներով կանխել քաղաքացիների ակտիվացումը, դառը պտուղները մի օր վայելելու եք. Աբրահամյան
![](/timthumb.php?src=disc/15-05-24/d76cb95daf922e73f502d4bb41f37810.jpg&w=450)
Ձերբակալվածների պահման վայրում և ոստիկանության կենտրոնականի բաժնում հանդիպել եմ շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների հետ, ովքեր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման միջոցառումների շրջանակներում բերման են ենթարկվել կամ ձերբակալվել, գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Իշխանությունը փորձում է կոշտ միջոցներով կանխել քաղաքացիների ակտիվացումը, որոշներին՝ անազատությունից զրկելու միջոցով, պարզապես մեկուսացնել:
Նիկոլի շուրջ ծառեր տնկելով կամ պարիսպներ շարելով իրականությունից փախչել կամ փախցնել չեք կարող. դրա դառը պտուղները մի օր վայելելու եք»,-գրել է նա։