Ուիլ Սմիթը և Քրիս Ռոքը հաշտվել են Օսկար մրցանակաբաշխության ժամանակ կռվից հետո
![](/timthumb.php?src=disc/14-05-24/710f8a62b8d420c5e64e2f8050baefe8.jpg&w=450)
Ուիլ Սմիթը և Քրիս Ռոքը գաղտնի հաշտվել են Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո։ Սմիթը ապտակել էր հանդիսավարին կնոջ մասին կատակելու համար:
Դեպքից հետո դերասանները երկու տարի չեն շփվել։ Միջադեպի պատճառով Սմիթը զրկվել էր մի քանի նախագծերից։ Բայց հիմա աստղային թշնամանքն ավարտվել է, ասել է ռեփ աստղ Շոն «Դիդդի» Քոմբսը։
«Սա այլևս խնդիր չէ։ Ավարտված է։ Ես կարող եմ դա հաստատել։ Նրանք եղբայրներ են»,- ասել է նա Page Six-ին: Կոմբսը պնդում է, որ ինքը հակամարտող երկու կողմերի հետ առանձին է խոսել, և նրանք հաստատել են հաշտությունը։