Հայ շախմատիստներն ավարտեցին ելույթները Դուբայի միջազգային մրցաշարում
![](/timthumb.php?src=disc/13-05-24/d97acc774493af0ba4222df3961c886c.jpg&w=450)
Հայաստանը ներկայացնող շախմատիստներն ավարտեցին ելույթները Դուբայի միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունք գրանցել է Շանթ Սարգսյանը, ով 9 հնարավորից հավաքել է 6 միավոր և գրավել 8-րդ հորիզոնականը: Նույն միավորով 13-րդ տեղում Հայկ Մարտիրոսյանն է: Հովիկ Հայրապետյանը 30-րդ տեղում է, Սամվել Տեր-Սահակյանը` 31-րդ:
Մրցաշարի լավագույն երեք տեղերում Հնդկաստանի ներկայացուցիչներն են: