Հայտնաբերվել է նոր տարբերություն քաղցկեղի և առողջ բջիջների միջև
Ամերիկացի գիտնականները քաղցկեղն ուսումնասիրելու համար կիրառել են մի մեթոդ, որը սովորաբար օգտագործվում է երկրաբանության մեջ: Նրանք հայտնաբերել են ջրածնի ատոմների տարբերությունները արագ բաժանվող բջիջներում, ինչը թույլ է տվել նրանց ավելի վաղ ախտորոշել ուռուցքները, որը կհեշտացնի հետագայում բուժումը: Հետազոտության արդյունքները հրապարակված են PNAS ամսագրում։
Նոր հետազոտության ընթացքում կենսաբանները պարզել են, որ հաճախակի բաժանվող բջիջները պարունակում են մոտավորապես 50%-ով ավելի քիչ դեյտերիում, քան նորմալները: Քաղցկեղի բջիջները տարբերվում են առողջ բջիջներից իրենց արագ աճով և հաճախակի բաժանմամբ, դրանով նրանք խմորիչ են հիշեցնում։
Ուռուցքային բջիջների հետ փորձերը հաստատել են, որ դրանք ավելի քիչ դեյտերիում (ծանր ջրածին, ջրածնի կայուն իզոտոպ) են պարունակում, սակայն տարբերությունն այնքան մեծ չէր, որքան խմորիչի դեպքում։
Հետազոտությունը նշանակում է, որ ջրածնի տարբեր իզոտոպների հարաբերակցությունը փոխելով ապագայում հնարավոր կլինի վաղ փուլում հայտնաբերել քաղցկեղը, փոխանցում է Shantnews-ը։