Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. պատգամավոր
![](/timthumb.php?src=disc/25-04-24/457d13c59afacd0b8bffb22e1bd726ec.jpg&w=450)
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրել է.
«Կարծես թե, վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից:
Այս պահին քաղաքացիները Շիրակի մարզում` Հոռոմի խաչմերուկում, փակել են Երևան-Գյումրի ճանապարհը` ի աջակցություն Տավուշում արդար բողոքի ձայն բարձրացրած հայրենակիցների:
Այս ճանապարհը նաև հանդիսանում է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի այլընտրանքային ճանապարհի հատված:
Հիշեցնեմ, որ հիմնական ճանապարհն օրեր շարունակ շարունակում է փակ մնալ Կիրանցի հատվածում:
Քաղաքացիների հետ է ԱԺ պատգամավոր Մհեր Մելքոնյանը»: