Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
![](/timthumb.php?src=disc/25-04-24/166719c416e2535c8261e6e3116f706e.jpg&w=450)
Քաղաքացիները քիչ առաջ փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը` ի աջակցություն Տավուշում արդար բողոքի ձայն բարձրացրած հայրենակիցների:
Քաղաքացիների հետ է նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։
Նշենք, որ այս ճանապարհը Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի այլընտրանքային ճանապարհի հատված է: