Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի կնքումը. Պատել
![](/timthumb.php?src=disc/25-04-24/b193c157ddb5e4acbd7d88818df3e9dc.jpg&w=450)
ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մասին համաձայնագրի կնքումը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը։
«Ինչպես արդեն հայտարարել Է պետքարտուղարը, մենք ողջունում ենք 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մասին համաձայնագրի կնքումը։ Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի հասնելու ճանապարհին», — նշել է նա։