Ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդանոցից․ Զառա Արամյան
![](/timthumb.php?src=disc/25-04-24/fc8773809cd8e38c2f56570dce09bc9d.jpg&w=450)
Դերասանուհի, հաղորդավարուհի Զառա Արամյանը, ով օրեր առաջ սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել էր հիվանդանոց, ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել բժիշկներին՝ նշելով, որ փրկվել է սրտի թրոմբից.
«Երբ հանձնվել էի և այլևս չէի ուզում պայքարել, ձեր աղոթքներն ինձ պահեցին, սթափեցրին, մղեցին դեպի կյանք…
Այժմ նաև ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդանոցից և վերսկսում նորից ծնված կյանքս…
Շնորհակալ եմ ամեն մեկիդ, թող իմ սիրտը բաբախի բոլորիդ համար»,- դիմելով իր առողջական վիճակով մտահոգ քաղաքացիներին՝ գրել է նա: