Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմ
![](/timthumb.php?src=disc/24-04-24/ddf13e0e4aab5c96747a254f26e57654.jpg&w=450)
Ապրիլի 24-ին, ժամը 15:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամո գյուղում այրվում են տուն և անասնագոմ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կամո գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիքում (120 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:47-ին, մարվել՝16:20-ին: Այրվել են ընդհանուր տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ):