Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
![](/timthumb.php?src=disc/24-04-24/869f251f6f22c437dd4d9d5a8b3c7af5.jpg&w=450)
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական և հասարակական գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, 1995-2006 թթ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, հայ ժամանակակից արաբագիտական պատմագիտական դպրոցի հիմնադիր, պ.գ.դ., պրոֆ. Նիկոլայ Հովհաննեսի Հովհաննիսյանը:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Արևելագիտության ինստիտուտը:
Ականավոր գիտնականի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 25-ին ժամը 18:00-ին Զոլեր սգո սրահում, հուղարկավորությունն՝ ապրիլի 26-ին ժամը 14:00-ին նույն հասցեից: