Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Տարոն Չախոյան
![](/timthumb.php?src=disc/24-04-24/a770630c4a1958ec2f00908f1df5750a.jpg&w=450)
Աննա Հակոբյանը դստեր հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այնտեղ մի խումբ անձինք սկսել են վիրավորական արտահայտություններ հնչեցնել:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն անդրադարձել է միջադեպին՝ նշելով.
«Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից։ Ո՛չ օրվա խորհուրդն են հարգում, ո՛չ էլ՝ Ծիծեռնակաբերդը։ Իսկ մանկահասակ երեխային թիրախավորելը ամենավերջին սրիկայությունն է»: