Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Բելգիայի արտգործնախարար
![](/timthumb.php?src=disc/24-04-24/0fcf918f13aeb1fc07d3b79e29853fca.jpg&w=450)
Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արել X-ի իր միկրոբլոգում՝ շեշտելով, որ պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության և բռնության դեմ պայքարելու անհրաժեշտության մասին։
Ինչպես գրել է Լահբիբը, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ իրենք հարգում են զոհվածների հիշատակը։
«Հայոց ցեղասպանության տարելիցին մենք ոգեկոչում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է մեզ խտրականության և բռնության դեմ պայքարելու, ինչպես նաև խաղաղությունն ու հանդուրժողականությունը խթանելու անհրաժեշտության մասին»,- գրել է ԱԳ նախարարը։